ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+28 °C, +16 °C ... +28 °C Վաղը`+28 °C
ԱՄՆ-ը կկրճատի ՆԱՏՕ-ի բյուջեի վճարումները
19:55, 28.11.2019 | mamul.am
8661 | 0

ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփի վարչակազմը մտադիր է կրճատել ՆԱՏՕ-ի բյուջեի վճարումների ծավալը, տեղեկացնում է Интерфакс-ը՝ հղում կատարելով CNN-ին։
«Բոլոր դաշնակիցները պայմանավորվել են ծախսերի բաշխման նոր բանաձևի շուրջ: Ըստ ծախսերի բաժանման նոր բանաձևի` եվրոպական դաշնակիցների մեծ մասը և Կանադան կավելացնեն իրենց վճարումները, իսկ ԱՄՆ-ի մասնաբաժինը կնվազի»,- նշում է ՆԱՏՕ-ի անանուն ներկայացուցիչը:

Նա նաև պարզաբանել է, որ նոր բանաձևը համաձայնեցվել է այս շաբաթվա ընթացքում:

Հայտնի է, որ Թրամփի վարչակազմը ձգտում է ՆԱՏՕ-ում կրճատել սեփական ծախսերը մոտ 16%-ով: Այս կերպ, Միացյալ Նահանգների ծախսերի ծավալով կմոտենան Գերմանիային, որը ծախսում է 14,8%:
Նշվում է, որ ԱՄՆ-ը նախկինում ՆԱՏՕ-ին էր տրամադրում ֆինանսավորման 22%-ը, ՆԱՏՕ-ի բյուջեն այժմ կազմում է 2,5 մլրդ դոլար, սակայն այն չի արտացոլում դաշինքի պետությունների բոլոր ռազմական ծախսերը։ Նոր բյուջեից միջոցներ կհատկացնեն ՆԱՏՕ-ի կենտրոնակայանների սպասարկմանը, որոշ գործողությունների իրականացմանը՝ պաշտպանական ոլորտում համատեղ ներդրումների տեսքով։

ԱՄՆ Պաշտպանության նախարարության պաշտոնյաներից մեկը հեռուստաալիքին հայտնել է, որ խնայված գումարը կօգնի ֆինանսավորել Եվրոպայում ԱՄՆ-ի այլ ռազմական ծրագրերին, ներառյալ Ուկրաինային և Վրաստանին:

Հաջորդ շաբաթ Թրամփը կմեկնի Լոնդոն՝ մասնակցելու ՆԱՏՕ-ի գագաթնաժողովին՝ նվիրված դաշինքի 70-ամյակին: Տարիներ շարունակ Թրամփը հայտարարել է, որ Միացյալ Նահանգները վճարում է ՆԱՏՕ-ի ծախսերի մեծ մասը և ավելի շատ, քան դաշինքի մյուս անդամները:

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր