ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+21 °C, +16 °C ... +28 °C Վաղը`+28 °C
«Արցախում ընտրությունը վատի ու ավելի վատի միջև է». Հայկ Գրիգորյան
03:05, 03.12.2019 | mamul.am
4847 | 0

«Ազգային առաջընթաց» կուսակցության լրատվության ղեկավար Հայկ Գրիգորյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Մի տարի առաջ Հայաստանում էլ անցկացվեցին ընտրություններ, ազատ ու թափանցիկ, բայց այնպես էին կազմակերպված, որ ԱԺ անցան «Լուսավորն» ու «Բարգավաճը»՝ որպես սերժի հենարան ու երաշխավոր։ Այսօր նույն բանն անում են Արցախում։ Կարծես թե կա ընտրություն, բայց ընտրությունը վատի ու ավելի վատի միջև է։ Չկան ազգային ուժեր ու անհատներ։ Նախկին թալանչիները շարունակելու են թալանել։

Երկու դեպքում էլ՝ Նիկոլի իմացությամբ ու աջակցությամբ։ Սա գալիս է հաստատելու մի քանի օր առաջ իմ արված գրառմանը՝ կեղծ հեղափոխության և դրա հեղինակների մասին»։

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր