Չինաստանն արգելափակում է Միացյալ Նահանգներից ամերիկյան նավերի և ինքնաթիռների մուտքը Հոնկոնգ, հայտնում է South China Morning Post-ը՝ վկայակոչելով Չինաստանի արտաքին գործերի նախարարության խոսնակ Հուա Չունինգի հայտարարությունը, գրում է «Интерфакс» գործակալությունը: Պեկինն այս քայլին գնաց մեկ շաբաթ առաջ ԱՄՆ-ի կողմից Հոնկոնգում մարդու իրավունքների պաշտպանության և ժողովրդավարության մասին օրենքի ընդունումից հետո։ Այս օրենքը Վաշինգթոնին թույլ է տալիս պատժամիջոցներ կիրառել այն պաշտոնատար անձանց նկատմամբ, որոնց ԱՄՆ-ը համարում է մարդու իրավունքների սպառնալիք Հոնկոնգի համար: |