ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+30 °C, +16 °C ... +30 °C Վաղը`+29 °C
«Հայաստան» համահայկական հիմնադրամի տնօրենի աշխատավարձը 1,088,000.00 ՀՀ դրամ է
12:40, 03.12.2019 | mamul.am
8951 | 1

2019-ի մայիսի 13-ին MAMUL.am-ը հարցում էր ուղարկել «Հայաստան» համահայկական հիմնադրամին և խնդրել ներկայացնել, թե որքա՞ն է կազմում հիմնադրամի գործադիր տնօրենի և աշխատակիցների աշխատավարձերի չափը: 7 ամիս շարունակ հիմնադրամը չէր արձագանքում հարցմանը։

Երեկ խմբագրությունը կրկին դիմեց հիմնադրամին:

Ի վերջո, մեզ հաջողվեց ստանալ հարցման մի քանի կետերի պատասխան։ Այսպիսով, հիմնադրամի տնօրենի աշխատավարձը կազմում է 1,088,000.00 ՀՀ դրամ և որ հիմնադրամում աշխատակիցների թիվը 29 է։ Սակայն, հիմնադրամի տնօրինությունն այդպես էլ չտրամադրեց տեղեկատվություն այն մասին, թե որքան է աշխատակիցների աշխատավարձերի նվազագույն ու միջին չափը։ Չստացանք նաև տեղեկություն այն մասին, թե որքա՞ն է կազմում հիմնադրամի բոլոր աշխատակիցների ամսական աշխատավարձի չափը միասին։

Հիշեցնենք, որ 2018-ի հոկտեմբերից «Հայաստան» համահայկական հիմնադրամի գործադիր տնօրենի պաշտոնն զբաղեցնում է Հայկակ Արշամյանը:

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր