Mamul.am
Ամբողջական տարբերակ
USD 478.03, EUR 530.47, RUB 7.50, GBP 627.41
+3 °C, 0 °C ... +5 °C Վաղը`+6 °C
Hay / Հայ | Рус | Eng | Tür
Հայաստանը ներկայացնող գեղեցկուհին՝ «Եվրոպայի ընտրություն»
00:05, 04.12.2019

«Եվրոպայի Միսս թագուհի» հեղինակավոր գեղեցկության մրցույթից Հայաստանը ներկայացնող Նարինե Պլուզյանը թագով է վերադարձել:

Հայաստանը ներկայացնող գեղեցկուհին՝ «Եվրոպայի ընտրություն»

Նարինեն իր գեղեցկությամբ գրավել է ոչ միայն պրոֆեսիոնալ ժյուրիի ուշադրությունն ու հայտնվել լավագույն տասնյակում, այլև արժանացել հատուկ՝ «Եվրոպայի ընտրություն» տիտղոսին:

Հայաստանը ներկայացնող գեղեցկուհին՝ «Եվրոպայի ընտրություն»

Հեղինակավոր մրցույթն անցկացվել է երկու փուլով: Նախ ամեն երկրում անցկացվել է մրցույթի առաջին փուլը. հաղթող ճանաչվել են առավելագույն ձայներ հավաքած առաջին երեք մասնակիցները:

Հայաստանը ներկայացնող գեղեցկուհին՝ «Եվրոպայի ընտրություն»

Այնուհետ Կիևում տեղի է ունեցել մրցույթի երկրորդ և վերջին փուլը: 50-ից ավելի երկրներից ժամանած գեղեցկուհիները մրցել են պրոֆեսինալ ժյուրիի սիրտը շահելու և «Եվրոպայի Միսս թագուհու» տիտղոսին արժանանալու համար: Հայաստանը ներկայացնող Նարինե Պլուզյանը հաջողությամբ հաղթահարել է մրցույթի բոլոր փուլերը՝ նախ հայտնվելով լավագույն 25-յակում, ապա լավագույն 10-յակում: Նույն օրը տեղի է ունեցել նաև օնլայն քվեարկության փուլը. շնորհիվ երկրպագուների մեծ քանակի՝ մեր գեղեցկուհին հավաքել է ամենաշատ ձայները և արժանացել «Եվրոպայի ընտրություն» պատվավոր տիտղոսին:

Հայաստանը ներկայացնող գեղեցկուհին՝ «Եվրոպայի ընտրություն»

Ի դեպ, Նարինեի թագն անվանական է, ինչը նշանակում է, որ այն միշտ մնալու է Հայաստանում և չի վերադարձվելու հաջորդ տարի անցկացվող մրցույթի հաղթողներին:

Հայաստանը ներկայացնող գեղեցկուհին՝ «Եվրոպայի ընտրություն»

Հայաստանը ներկայացնող գեղեցկուհին՝ «Եվրոպայի ընտրություն»
Տեղեկացրե՛ք Ձեր մտերիմներին
| |
դեպի վեր