ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+21 °C, +16 °C ... +28 °C Վաղը`+28 °C
«Նոր տեղեկություններ՝ ուրիշի անձնագրով վարկեր վերցնող տաքսիստի վերաբերյալ». Խաչատուր Միքայելյան
00:20, 04.12.2019 | mamul.am
15921 | 0

Ֆեյսբուքյան օգտատեր Խաչատուր Միքայելյանը սոցցանցի իր էջում գրել է. «Ինչպես դառնալ միլիոնատեր/շարունակություն:

Հետաքրքրված մարդկանց համար նոր տեղեկություններ ուրիշի անձնագրով վարկեր վերցնող տաքսիստի վերաբերյալ։

Ժողովուրդ ջան ինչպես գիտեք 20 օր առաջ կորցրել էի դրամապանակս ID Card ով, որից հետո պարզել էի որ տաքսու վարորդը ում մեքենայի մեջ մոռացել էի այդ դրամապանակը, իմ անձնագրով մի քանի խոշոր բանկերում ապառիկներ էր ձևակերպել։ 20 օր անց որոշեցի կրկին անդրադառնալ այս թեմային։

Նորություններից ասեմ, որ բանկերից որոշներն արդեն չեղարկել են կեղծ պայմանագրերը, դրանցից որոշներում ես դիմում էի գրել, իսկ մեկ բանկ առանց դիմումի կապվեց իմ հետ և հայտնեց «լավ» լուրը։ Օրերս պարզեցի, որ մեր «հերոսը» նոյեմբերի 18-ից հետո, երբ ներկայացել էր Ոստիկանություն, նոյեմբերի 20-ին և 21-ին մեկ բանկում և 1 վարկային կազմակերպությունում չեղարկված անձնագրով կարողացել է 1.100.000 դրամի վարկ ձևակերպել։ Շատ հետաքրքիր է ինձ համար, թե ինչու չեն բանկերը և անձնագրայինը ինչ որ կերպ կապակցված։ Բայց դա դեռ մի կողմ, ինչպես գիտեք ոստիկանության ներքին անվտանգությունը ծառայողական քննություն է սկսել։ Ուրեմն, պարզվում է, որ 10 օր հանցագործի տվյալները ունենալով ոչ մի քայլ չձեռնարկելը ոչ միայն ընթացակարգի ժամկետների մեջ է, այլ նաև՝ ոստիկանությունն աշխատել է աննախադեպ արագ և ամենամինիմալ ժամկետներում և հարուցել է քրեական գործ նոյեմբերի 24-ին: Սակայն քրեական գործը դեռ բավարար չէ, ասեմ որ դեկտեմբերի 1-ի դրությամբ տաքսիստը դեռ կարող է լքել երկիրը քանի որ նրան դեռ հետախուզման չեն հայտարարել: Այն բանկերը, որտեղ ես անձամբ չեմ այցելել, դեռևս վարկերը չեն չեղարկել, և նույնիսկ տեղյակ չեն, որ ապօրենի գործարք են կատարել։ ԱԱԾ-ից արձագանքել են դեկտեմբերի 1-ին /ԴԻՄՈՒՄԻՑՍ 12 ՕՐ ԱՆՑ/ և խնդրել են ներկայանալ՝ բացատրություն տալու։ Ոստիկանությունը նոյեմբերի 21-ից հետո ինձ հետ որևէ կապի դուրս չի եկել, քննիչը ինձ հետ չի կապնվել։ Այսօր ԱՐԴԵՆ ԱՆՑԵԼ Է 20 ՕՐ։ Այս պահի դրությամբ իմ անվանի ապօրենի ձևակերպված շուրջ 2.500.000 դրամից չեղարկված է 1.300.000 դրամը։

Ի՞նչ է սա, եթե ոչ անգործություն:

Ու՞ր եք իրավապահներ։

Հ. Գ. Իրավաբան ընկերներ, արդյո՞ք օրենք չեմ խախտի եթե հրապարակեմ հանցագործի նկարները:

Հ.Գ.Գ Հանցագործին դեռ չեն բռնել։

Հեռ։ 098748877»:

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր