ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+25 °C, +16 °C ... +27 °C Վաղը`+27 °C
Մամեդյարովը մեկնաբանել է Մնացականյանի հետ հանդիպումը
11:00, 06.12.2019 | mamul.am
9253 | 1

«Ղարաբաղյան հակամարտության կարգավորման գործընթացում առաջին քայլը պետք է լինի դրա հիմնական հետևանքների վերացումը»,- հայտարարել է Ադրբեջանի ԱԳ նախարար Էլմար Մամեդյարովը՝ մեկնաբանելով Հայաստանի արտաքին գործերի նախարար Զոհրաբ Մնացականյանի հետ հանդիպումը, գրում է Trend գործակալությունը:
«Երեկ իմ հայ գործընկերոջ հետ հանդիպումը տևեց մոտ երեքուկես ժամ: Սրանք բավականին կոշտ բանակցություններ էին: Դժբախտաբար, մենք դեռ ունենք չլուծված խնդիրներ: Այն, ինչ մենք քննարկեցինք ԵԱՀԿ Մինսկի խմբի հետ, հակամարտության լուծման փուլային մոտեցում է: Իհարկե, առաջին քայլը պետք է լինի հակամարտության հիմնական հետևանքների վերացումը, այսինքն՝ ղարաբաղյան տարածաշրջանից ու Ադրբեջանի մյուս գրաված տարածքներից հայկական զինված ուժերի շուտափույթ, բացարձակ ու անհերքելի դուրսբերումը, ինչպես գրանցված է ՄԱԿ Անվտանգության խորհրդի 4 բանաձևերում»,- նշել է Մամեդյարովը:

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր