ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+11 °C, +11 °C ... +28 °C Վաղը`+28 °C
«Դա այնքան փոքր գործ է, որ նույնիսկ ծիծաղելի է մտածել, որ Սերժ Սարգսյանը կապ ունի». Բարսեղ Բեգլարյան
16:30, 06.12.2019 | mamul.am
5812 | 2

«Պաշտոնապես ոչ մեկն ինձ տեղյակ չի պահել, ես տեղյակ չեմ: Երկուշաբթի կանչել են ՀՔԾ: Գնացեք ՀՔԾ-ին հարցրեք, մնացած ոչ մի բանից տեղյակ չեմ»,- լրագրողների հետ զրույցում ասաց «Ֆլեշ» ընկերության նախագահ Բարսեղ Բեգլարյանը՝ անդրադառնալով իրեն առաջադրված մեղադրանքին:

Ինչ վերաբերում է պաշտոնաթող նախագահ Սերժ Սարգսյանին առաջադրված մեղադրանքին, նշեց. «Համոզված եմ՝ դա այնքան փոքր գործ է, որ նույնիսկ ծիծաղելի է նման մեղադրանք առաջ քաշելը: Սերժ Սարգսյանը հափշտակող չէ, նա օրենքի տառին համահունչ է պահել իր գործունեությունը... Սերժ Սարգսյանն ի՞նչ կապ ունի «Ֆլեշ» ֆիրմայի հետ։ Հետո ի՞նչ, որ իմ ընկերն է: Սերժ Սարգսյանն իմ ընկերը եղել է, կա ու մնալու է»:

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր