ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+14 °C, +9 °C ... +21 °C Վաղը`+19 °C
Հրահանգվել է ստուգել Ծառուկյանին պատկանող շինությունների օրինականությունը. արդեն մի բան գտել են. «Ժողովուրդ»
10:30, 07.12.2019 | mamul.am
8084 | 0

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է․ «Շեյխ ներդրողների թեմայի առիթով սրված իշխանություն-ԲՀԿ հարաբերությունները այլ փուլ են թևակոխել: «Ժողովուրդ» օրաթերթին լուրեր հասան այն մասին, որ քաղաքապետարանի աշխատակիցներին հրահանգվել է ուսումնասիրել և պարզել 2002-ից սկսած ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանի ընտանիքին պատկանող շենք-շինությունների օրինականությունը, և արդեն մի բան գտել են՝ Ծառուկյանին պատկանող «Օլիմպավան» ընկերության հետ կապված:

Այս առնչությամբ «Ժողովուրդ» օրաթերթի հարցմանը Երևանի քաղաքապետարանից պատասխանել են, որ Ծառուկյանի ունեցվածքի մասին հրահանգավորված ստուգումների լուրը չի համապատասխանում իրականությանը, բայց այ «Օլիմպավան» համալիրը խախտումներով է կառուցվել»:

Մանրամասները՝ թերթի համարում:

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր