Mamul.am
Ամբողջական տարբերակ
USD 478.87, EUR 528.43, RUB 7.75, GBP 626.79
-4 °C, -7 °C ... 0 °C Վաղը`+2 °C
Hay / Հայ | Рус | Eng | Tür
«Հլա էս մինիմումը արեք, հետո տասնյակ հազարներ պահանջեք ամեն աշխատողից». Հայկ Մանասյան
23:35, 07.12.2019

Բժիշկ-գաստրոէնտերոլոգ Հայկ Մանասյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.

- Ինչպե՞ս վիժեցնել ամենափայլուն գաղափարներն անգամ:
- Հեչ, անիրատեսական ու անհաշվենկատ մեգա-նախագծերով, որոնց ամենաուժեղ կողմը պոպուլիզմն է:

Հայաստանի ողջ բնակչությունից ամսեկան 500 դրամ, ընդամնեը 500 դրամ, ու ողջ Օնկոլոգիան, այսինքն Քաղցկեղի բժշկությունը կարելի է ֆինանսավորել, ոչ մեկին չթողնելով աստղաբաշխական ծախսերի տակ:
Հլա սա արեք, եթե իրոք ուզում եք լավություն անել ազգին ու պետությանը, հլա էս մինիմումը արեք, կազմակերպեք, իրագործեք, որակը վերահսկեք, հետո տասնյակ հազարներ պահանջեք ամեն աշխատողից»:

Տեղեկացրե՛ք Ձեր մտերիմներին
| |
դեպի վեր