Mamul.am
Ամբողջական տարբերակ
USD 479.33, EUR 531.82, RUB 7.75, GBP 625.24
-5 °C, -5 °C ... +1 °C Վաղը`+1 °C
Hay / Հայ | Рус | Eng | Tür
«Մենք օրենքով չենք արգելում ծխելը». Արսեն Թորոսյան
23:50, 09.12.2019

«Հակածխախոտային օրենքները երբեք վնաս չեն բերում պետություններին, այլ բերում են միայն օգուտ։ Դրանք ընդունվել են աշխարհի զարգացած երկրներում և սահմանափակումներն էլ շատանում են»,- ասօր Factor TV-ի եթերում ասել է ՀՀ Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը:

Նրա խոսքով՝ չկա ծխողների իրավունքներ հասկացություն, կա մարդու ազատ գործելու իրավունք. «Մենք օրենքով չենք արգելում ծխելը, մենք ընդամենը սահմանափակում ենք Հայաստանի աշխարհագրական տարածքի փոքր տարածքում։ Խնդրեմ, թող իրենց առողջությունը փչացնեն՝ ո՛չ ուրիշներինը փչացնելով»,- ասել է Թորոսյանը:

Հարցին, թե իր կարծիքով կընդունվի՞ օրենքի նախագծը, նախարարն ասել է. «Ցանկացած՝ կողմ կամ դեմ կոճակ սեղմող պատգամավոր թող պատկերացնի թոքի քաղցկեղից, սրտամկանի ինֆարկտից մահացող այն քաղաքացու լուռ հայացքը, որը պետության իր ներկայացուցչից կպահանջի, թե ինչու քայլեր չէիք ձեռնարկում, որ ես այսօր չմահանամ։ Եթե մենք այս հարցին պատասխանենք, ապա քվեարկության պատասխանը ևս միանշանակ է»:

Անդրադառնալով «Առողջության համապարփակ ապահովագրության» հայեցակարգի շուրջ ձևավորված հակասական կարծիքներին՝ նախարարն ասել է. «Մենք հենց հիմա էլ վճարում ենք մեր չաշխատող քաղաքացիների ծառայությունների համար։ Եթե մենք ունենանք ստերիլ հասարակություն, որ բարիքներից օգտվեն միայն այն մարդիկ, որոնք աշխատում են, դա խտրական, նացիստական հասարակություն կարելի է անվանել, որովհետև կստացվի, որ մյուս մարդիկ պետք չեն։ Սակայն այդպես չի կարող լինել։ Եթե մենք հարցն այդպես ենք դնում, պետք է մտածենք՝ ինչ հասարակություն, պետություն ենք ուզում դառնալ՝ սոցիալակա՞ն, թե՞ նացիստական։ Իսկ չաշխատող քաղաքացին պետության կարևոր անդա՞մ է, թե՞՝ ոչ։ Հարցը չպետք է դրվի այսպես՝ չեմ ուզում վճարել չաշխատող քաղաքացու համար»:

Մանրամասները՝ տեսանյութում:

Արսեն Թորոսյանը հակածխախոտային օրենքի և «Առողջության համապարփակ ապահովագրության» հայեցակարգի մասին
Տեղեկացրե՛ք Ձեր մտերիմներին
| |
դեպի վեր