ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+15 °C, +15 °C ... +28 °C Վաղը`+28 °C
«Սա նախագիծ է, որով Հայաստանում գիտությունը կթուլանա՝ հօգուտ գիտության կոմիտեի նախագահի կոռուպցիոն շահերի». Դ. Իոաննիսյան
12:45, 11.12.2019 | mamul.am
3678 | 0

«Իրազեկ քաղաքացիների միավորում» ՀԿ հիմնադիր, ծրագրերի համակարգող Դանիել Իոաննիսյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Ուրեմն ԿԳՄՍ նախարարությունը շրջանառության մեջ է դրել Հայաստանի Հանրապետությունում գիտության և տեխնիկայի զարգացման 2020-2024 թվականների գերակայությունների նախագիծը:

Նախագծով, բնականաբար, ամենաշատ տեղը տրված է Գիտության կոմիտեի նախագահին հարազատ կենսաբանությանը: Կենսաբանությունը մի քանի տեղ մտցնելու համար նույնիսկ խախտել են գիտության ճյուղերի բաժանման՝ աշխարհում ընդունված տրամաբանությունը: 6 գերակա ուղղություններից 4-ում առկա է կենսաբանությունը, որի թեմատիկ և պետական այլ ֆինանսավորման մասով են նախկինում երևացել կոռուպցիոն դրսևորումները:

Քանի դեռ «Վեբ օֆ Սայնս» (Web of Science) գիտատեղեկատվական շտեմարանում ընդգրկված գիտական հանդեսներում հրապարակված հոդվածների 54%-ից ավելին ֆիզիկայից են։ Ու չնայած ֆիզիկան Հայաստանում գիտության ամենազարգացած ու ամենակայացած ուղղությունն է (բազմաթիվ թվեր վկայում են, որ ֆիզիկան ավելի կայացած է թե՛ Հայաստանում և թե՛ աշխարհում, քան մնացած բոլոր գիտությունները միասին վերցրած), այն ընդհանրապես դուրս է 2020-2024 թվականների գերակայություններից:

Սա նախագիծ է, որով Հայաստանում գիտությունը կթուլանա՝ հօգուտ գիտության կոմիտեի նախագահի կոռուպցիոն շահերի»:

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր