ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+17 °C, +17 °C ... +29 °C Վաղը`+28 °C
«Մենք ստացա՞նք միջազգային իրավական գնահատական՝ ինչի՞ մասին է Ստամբուլյան կոնվենցիան». Փաշինյանը՝ Բադասյանին
12:00, 12.12.2019 | mamul.am
7418 | 0

«Իմիջիայլոց, պարոն Բադասյան, մենք ստացա՞նք միջազգային իրավական գնահատական՝ ի՞նչի մասին է Ստամբուլյան կոնվենցիան»,- դիմելով Արդարադատության նախարարին՝ հարց ուղղեց վարչապետ Փաշինյանը:

«Այո, ստացել ենք Վենետիկի հանձնաժողովի իրավական կարծիքը. բոլոր շահարկումներն անտեղի են:

«Այսպես հարցնեմ՝ կոնվենցիան նրա մասին չէ արդյոք, որ կանանց ու երեխաների նկատմամբ բռնություն գործադրել չի կարելի»,- շարունակեց Փաշինյանը: Նախարարի դրական արձագանքից հետո կառավարության ղեկավարն ասաց. «ՀՀ-ում բռնությունը կոռուպցիայի նման պետք է արմատախիլ արվի: Անկախ որևէ կոնվենցիայից՝ ՀՀ-ում որևէ մեկի նկատմամբ բռնություն չպետք է գործադրվի»:

«Միասեռական ամուսնությունների օրինականացում, կամ նրանց կողմից երեխայի որդեգրում և այլն, ԵԽ մարմինը հստակ ամրագրել է, որ դրա հետ կապ չունի»,- շեշտեց Ռ. Բադասյանը:

Կառավարության նիստ՝ 12.12.2019թ.
Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր