ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+17 °C, +16 °C ... +28 °C Վաղը`+28 °C
«ԱՄՆ-ի հայ համայնքին ես խոստացել էի». սենատոր Բոբ Մենենդեսը՝ Հայոց ցեղասպանության բանաձևի ճանաչման մասին
00:00, 13.12.2019 | mamul.am
14317 | 1

Թվիթերյան իր էջում քիչ առաջ ԱՄՆ-ի սենատոր Բոբ Մենենդեսը մի շարք գրառումներ է կատարել՝ կապված սենատի կողմի Հայոց ցեղասպանության ճանաչման փաստի հետ: «Մարդկանց տառապանքների վրա աչք փակելը չի համապատասխանում մեր մարդ տեսակին, մեր՝ որպես ազգ ներկայանալուն: Մենք բարձր ենք դրանից և մեր արտաքին քաղաքականությունը միշտ պետք է դա անդրադարձնի:

Պետք է առերեսվել մարդկության պատմության այս կարևոր հատվածի հետ: Այսօր, ընդունելով իմ բանաձևը Հայոց ցեղասպանության մասին, սենատը վերջապես ոտքի կանգնեց՝ պատմական արդարությունը պաշտպանելու համար: Այն, ինչ տեղի է ունեցել Հայաստանում, անտարակույս Ցեղասպանություն է: Ուրիշ համարժեք բառ գոյություն չունի, չկան չեզոք բառեր: Սա անխուսափելի էր: ԱՄՆ-ի հայ համայնքին ես խոստացել էի չդադարել պայքարել, մինչև չգա արդարության օրը: Երախտապարտ եմ ձեր անդադար օգնության ու աջակցության համար»,- գրել է նա:

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր