ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+24 °C, +16 °C ... +28 °C Վաղը`+28 °C
«Խորը երախտագիտություն եմ հայտնում սենատին». Նիկոլ Փաշինյան
00:40, 13.12.2019 | mamul.am
11277 | 2

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը թվիթերյան իր էջում անդրադարձել է ԱՄՆ սենատի կողմից Հայոց ցեղասպանության ճանաչման բանաձևի ընդունմանը:

«ԱՄՆ սենատի 1-50 բանաձևը արդարության և ճշմարտության հաղթանակն է։ Ամբողջ աշխարհի հայ ժողովրդի անունից ես խորը երախտագիտություն եմ հայտնում սենատին այս նշանակալի օրենքի համար։ Սա հիշատակի տուրք է 20-րդ դարի առաջին ցեղասպանության 1,5 միլիոն զոհերին և համարձակ քայլ ցեղասպանության կանխման ծրագրի առաջընթացում։ #Այլևս երբե՛ք»,- գրել է վարչապետը:

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր