ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+25 °C, +16 °C ... +27 °C Վաղը`+28 °C
«Մարդկության «պերճանքի և թշվառության» մասին». Դանիել Երաժիշտ
17:40, 13.12.2019 | mamul.am
4381 | 0

ՀՀ արվեստի վաստակավոր գործիչ Դանիել Երաժիշտը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «ՄԱՐԴԿՈՒԹՅԱՆ ԲԵՎԵՌՆԵՐԸ
Մարդկության «պերճանքի և թշվառության» մասին՝ այլմոլորակայիններին պատկերացում տալու համար ԽՈՍՈՒՆ օրինակ կլիներ մոսկովյան «Շչելկունչիկ» մանկական միջազգային մրցույթի և «Եվրատեսիլի» մանկական մրցույթի տեսագրության համեմատությունը: Մի կողմից Բախի, Բեթհովենի, Մոցարտի, Շոպենի և այլ հանճարների աստվածաշունչ ստեղծագործությունների մանկական անթերի կատարումները, որոնք տեխնիկապես երբեմն չեն զիջում Մեծերի նվագին, զիջելով սակայն կենսափորձի, իմաստնության հարցերում, ինչը հետագայում նույնպես ձեռք է բերվում: (Ինչը գրեթե հավասարազոր է Օլիպիադայում մեսահասակների կողքին նույն ծանարաձողը բարձրացնելուն):
Եվ սրան համեմատ, որպես հակապատկեր՝ «Եվրատեսիլի» «մեր ժամանակների հերոս»-երեխաներին, ովքեր գերազանցում են մեծերին իրենց տիկնիկային «սեքսուալ ծամածռություններով», «բեմադրված» արհեստածին, խառնակ երգերով ու հիվանդագին խանդավառությամբ: ՀԱԶԱՐ ԱՓՍՈՍ վատնվող մարդկային ռեսուրսը»:

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր