«Քաղաքացու որոշում» սոցիալ-դեմոկրատական կուսակցության անդամ, Երևանի ավագանու անդամ Վահե Գևորգյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Հենրիխ Մխիթարյանի մայրը՝ Մարինա Թաշչյանը, ՀՖՖ գործկոմի թեկնածու է առաջադրվել Ռուբեն Հայրապետյանի որդու՝ Ռաֆիկ Հայրապետյանի «Նորացված Փյունիկ» ՀԿ-ի կողմից։ Թաշչյանը բացահայտ պաշտպանում է ՀՖՖ նախագահի թեկնածու Թովմաս Գրիգորյանին։ Գրիգորյանը վերջին 15 տարում եղել է ՀՖՖ գործկոմի անդամ և Ռուբեն Հայրապետյանի կողմից անհատույց օգտագործման է ստացել Վանաձորի ֆուտբոլի ակադեմիան։ |