Mamul.am
Ամբողջական տարբերակ
USD 479.61, EUR 533.71, RUB 7.81, GBP 626.18
-4 °C, -7 °C ... +1 °C Վաղը`+2 °C
Hay / Հայ | Рус | Eng | Tür
«Կարելի՞ է արդյոք նրան վստահել այդ կարևորագույն ոլորտը». Արտակ Գալստյան
19:10, 14.12.2019

Դատական փորձագետ Արտակ Գալստյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Գլխավոր դատախազությունում կստեղծվի մարմին, որը պետք է փնտրի ու գտնի ապօրինի ծագում ունեցող գույք։ Կառավարության նիստում ասել է վարչապետ Փաշինյանը` մեկնաբանելով կառավարության առաջարկած «Ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման մասին» օրենքի նախագիծը, որը հավանության է արժանացել նիստում:
Օրենքը լավն է, իր բնույթով և կոռուպցիայի կանխարգելման համար ընտիր գործիք է:
Եվ կաշխատի, եթե չլինի մի բայց:
Գործառույթը պետք է իրականացնի Գլխավոր դատախազությունը, որը ղեկավարում է մի մարդ, որի գույքը և եկամուտները ըստ մամուլի հրապարակումների` արդեն իսկ իրար հետ անհամատեղելի են, բացի այդ Արթուր Դավթյանը առերևույթ կասկածվում է հայտարարագրերում կեղծ տեղեկություններ ներառելու, գույք թաքցնելու, դատական իշխանությունը յուրացնելու և սահմանադրական կարգը տապալելու մեջ:
Այստեղից տրամաբանական հարց է առաջանում, կարելի՞ է արդյոք նրան վստահել այդ կարևորագույն ոլորտը:
Կարծում եմ, եթե պետք է ԱԺ-ն պետք է համակերպվի Արթուր Դավթյանի կողմից «Ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման մասին» օրենքի կիրառմանը, ապա որպես խորհուրդ կասեմ հետևյալը՝
Հարգելի Արարատ Միրզոյան ջան, միգուցե ավելի արդյունավետ կլինի գլխավոր դատախազի պաշտոնը կրկին վստահենք Աղվան Հովսեփյանին, մի պարզ պատճառով, վերջինս, ի տարբերություն Արթուր Դավթյանի, դեռ ոչ մի բանի մեջ չի մեղադրվում, ըստ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանի գործողությունների էլ, կարելի է վստահ ասել, որ Աղվան Հովսեփյանն ուղղակի սուրբ է:
Ես հասկանում եմ, որ սա ընտրություն է վատի և ավելի վատի մեջ, բայց հավատացեʹք Աղվան Հովսեփյանը, որքան էլ վատն է, Արթուր Դավթյանից լավն է, քանի որ հեղափոխությունից երկու տարի անց նրան ոչ մի բանի մեջ չմեղադրելով փաստացի ընդունել ենք, որ նա սուրբ է:
Իսկ ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձմամբ պետք է զբաղվեն սրբերը»:

Տեղեկացրե՛ք Ձեր մտերիմներին
| |
դեպի վեր