Mamul.am
Ամբողջական տարբերակ
USD 479.61, EUR 533.71, RUB 7.81, GBP 626.18
-7 °C, -7 °C ... +1 °C Վաղը`+1 °C
Hay / Հայ | Рус | Eng | Tür
«Ես հեղափոխական չեմ, չեմ էլ եղել». Արման Բաբաջանյանը նոր միավորում է ստեղծում
15:35, 14.12.2019

«Հեղափոխությունը վտանգում են ոչ միայն նախկինները, այլև ներկա իշխանության ներկայացուցիչներն իրենց ապաշնորհությամբ և ոչ կոմպետենտությամբ: Ես հեղափոխական չեմ, չեմ էլ եղել, բայց նաև չեմ կարող չլինել Հայաստանին տրված այս բացառիկ հեղափոխության պաշտպանը: Սա նշանակում է, որ հեղափոխությունը պաշտպանության կարիք ունի». դեկտեմբերի 14-ին քաղաքական հավաքի ժամանակ հայտարարեց ԱԺ անկախ պատգամավոր Արման Բաբաջանյանը, որը նոր միավորում ստեղծելու նախաձեռնությամբ է հանդես եկել: Այդ միավորումը պետք է դառնա իշխանության հակակշիռը, որն այժմ բացակայում է: Հակակշիռ չէ նաև խորհրդարանական ընդդիմությունը:

«Միավորման գաղափարն ու անհրաժեշտությունը շատ պարզ է ու հստակ: 2018-ին թավշյա հեղափոխությունը մեզ բոլորիս պատմական հնարավորություն է տվել՝ կառուցելու ավելի լավ երկիր, ավելի ազատ ու ավելի ժողովրդավարական հասարակություն, կառուցելու մեր բոլորի երազած Հայաստանը: Սակայն այդ ճանապարհը հեշտ չէ, այն անցնում է բազմաթիվ խորխորատների ու մարտահրավերների միջով: Հեղափոխության, դրա անշրջելիության գաղափարն, ըստ էության, վտանգի է ենթարկվում ամեն օր: Վտանգը բխում է ակնհայտ ռևանշի օրակարգ ունեցող նախկին իշխանության ներկայացուցիչների կողմից, որոնց նպատակն ամեն գնով հեղափոխության ընթացքը կանգնեցնելն ու հին Հայաստանը վերադարձնելն է»,- հայտարարեց Ա.Բաբաջանյանը:

Նրա վկայությամբ՝ իրենց խնդիրը հեղափոխության ընթացքը շրջելու հնարավորությունը չեզոքացնելն է:

Տեղեկացրե՛ք Ձեր մտերիմներին
| |
դեպի վեր