«ՀՔԾ-ն համարում է, որ արդյունավետ բացահայտումներ է անում ու գործն արդյունավետ առաջ է գնում: Ունենք 0 մեղադրյալ, սա՞ է արդյունավետը: ՀՔԾ-ն խոշտանգումերի գործերով ասպիսի վարքագիծ է դրսևորւմ: Գուցե դա իրենց համար ստացիոնար վիճակ է: Ձևական առումով 2 հոգու հարցաքննում են, հետո քնեցնում են, մինչև տուժող կողմը ձանձրանա». դեկտեմբերի 17-ին նման գնահատական հնչեցրեց «Հելսինկյան ասոցիացիա» իրավապաշտպան ՀԿ-ի փաստաբան իրավապաշտպան Նինա Կարապետյանցը՝ անդրադառնալով վերջերս ոստիկանների կողմից խոշտանգմամբ ցուցմունք կորզելու տեսանյութի առիթով հարուցված քրեական գործի բացահայտման ընթացքին: Ըստ Նինա Կարապետյանցի՝ հեղափոխությունից հետո ՀՀ-ն ունեցավ լեգիտիմ իշխանություն խորհրդարանում ու կառավարությունում, սակայն ունեցանք զրո լեգիտիմություն արդարդատություն իրականացնող մարմիններում: Իսկ տուժողի ներկայացուցիչ Մերի Գրիգորյանը հայտարարեց, որ ինքը հոգնողներից չէ, իրեն չեն վախեցնում ուսադիրները, և պայքարելու են մեղավորներին պատասխանատվության ենթարկելու համար: «Ես չեմ տեսնում տարբերություն Սերժ Սարգսյանի, Ռոբերտ Քոչարյանի և թավշյա Հայաստանի միջև, մենք պայքարելու ենք, նրանք պետք է ազատազրկվեն, որպեսզի հասարակությունը տեսնի, որ խոշտանգողներն այլևս իրենց մեջ չեն»,-հայտարարեց նա: Մ. Գրիգորյանը խնդրանքով դիմեց ՀՀ նախագահին ու վարչապետին՝ ակնկալելով նրանց աջակցությունը՝ գործն արդար քննելու հարցում: Փաստաբան Արա Ղարագյոզյանն էլ նշեց, որ դեպքը տեղի է ունեցել 2008թ, սակայն տուժողի կողմի հոգեբանական վիճակի փորձաքննություն չի իրականացվել: Հիշեցնենք, որ նոյեմբերին հայտնվել էր մի տեսանյութ, որտեղ երևում էր, որ ոստիկանները մահակով ու հակագազով ցուցմունք են կորզում»: |