ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+26 °C, +17 °C ... +26 °C Վաղը`+29 °C
«Պերեվարոտի» հույսով՝ վերբովկա. ինչպե՞ս են քոչարյանականները մարդկանց հավաքագրում. «Ժամանակ»
09:50, 19.12.2019 | mamul.am
12806 | 1

«Ժամանակ»-ը գրում է. «Ռոբերտ Քոչարյանի կրտսեր որդու՝ Լևոն Քոչարյանի հայտարարությունից հետո, թե չի բացառվում, որ կուսակցություն կստեղծի, նրանք արդեն գործի են անցել: Մասնավորապես՝ սկսել են մարդկանց հավաքագրել:

Նախորդ իշխանության օրոք ընտրությունների ժամանակ ՀՀԿ ձեռագրով քոչարյանականները ցուցակներ են կազմում ըստ տարածքների, վարչական շրջանների և սկսում աշխատանքներ տանել քաղաքացիների հետ:

Օրերս քաղաքացիներից մեկը մեզ պատմեց, որ մի երիտասարդ իրեն առաջարկել է միանալ Քոչարյանին՝ միասին «պերեվարոտ» անելու համար: Երիտասարդը նաև ակնարկել է, որ Քոչարյանին միանալու դեպքում «մեջը բան կա»: Այսինքն՝ ակնարկել է, որ հավաքագրումը փողի դիմաց է իրականացվում»:

Մանրամասները՝ թերթի համարում:

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր