ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+24 °C, +15 °C ... +29 °C Վաղը`+30 °C
Փարիզում չեն բացառում Աստվածամոր տաճարի հետագա փլուզումը
20:40, 26.12.2019 | mamul.am
8436 | 0

Աստվածամոր տաճարի սպասավոր Պատրիկ Շովեն խոստովանել է, որ շինությունը չի կարողանա լիարժեք վերականգնվել ապրիլյան հրդեհից հետո, գրում է Associated Press-ը: Ըստ տաճարի սպասավորի՝ դեռևս վաղ է խոսել այն մասին, որ շինության փլուզման սպառնալիք չկա: «Տաճարին փլուզման վտանգ չի սպառնա, երբ մենք դուրս հանենք մնացած շինարարական լաստակները։ Այսօր մենք կարող ենք ասել, որ 50% հավանականություն կա, որ այն չի փլուզվի»,- հավելել է Պատրիկ Շովեն:

Հիշեցնենք՝ Փարիզի Աստվածամոր տաճարում խոշոր հրդեհը բռնկվել էր 2019 թվականի ապրիլի 15-ին։ Հրդեհի հետևանքով փլուզվել էր տաճարի կենտրոնական ծայրաձողը, զգալի վնաս է հասցվել ներքին հարդարանքին, եկեղեցու վերին պատերին ու պատուհաններին։ Նախագահ Էմանուել Մակրոնը խոստացել էր վերակառուցել տաճարը, և այդ նպատակով հայտարարել համազգային դրամահավաք։

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր