ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+16 °C, +16 °C ... +29 °C Վաղը`+27 °C
Իրանի իշխանություններն արգելափակել են շարժական ինտերնետը
17:45, 26.12.2019 | mamul.am
7739 | 0

Իրանի իշխանությունները սկսել են արգելափակել շարժական ինտերնետի հասանելիությունը երկրի որոշ նահանգներում՝ ընդդիմության՝ նոր ցույցեր սկսելու կոչից հետո, այս մասին հայտնում է The Independent-ը:

«Իրանի իշխանությունները դադարեցրել են շարժական ինտերնետի աշխատանքը մի շարք զգայուն հատվածներում՝ իրանական ռեժիմի դեմ նոր ցույցերի կոչերի ֆոնին»,- նշում է պարբերականը։ Շարժական ինտերնետի ծառայություններն անջատվել են Ալբորզի նահանգում, Թեհրանի մերձակայքում, Ֆարս նահանգում, ինչպես նաև երկրի արևմուտքում գտնվող իրանյան Քրդստանում և Իրանի արևելքում գտնվող Զանջան նահանգում։

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր