ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
0 °C, 0 °C ... 0 °C Վաղը`0 °C
Հոնկոնգում ոստիկանությունը երեք օրվա ընթացքում ձերբակալել է 310 ցուցարարի
16:05, 27.12.2019 | mamul.am
7384 | 0

Հոնկոնգում ոստիկանությունը վերջին երեք օրվա ընթացքում ձերբակալել է 310 ցուցարարի, հաղորդում է South China Morning Post-ը: Երիտասարդ ցուցարարները ցույցեր են անցկացրել քաղաքի զբոսաշրջային վայրերում տեղակայված առևտրի կենտրոններում։ Նրանցից ոմանք իրենց հանգիստ են դրսևորել, մյուսները փորձել են անկարգություններ հրահրել։ Ոստիկանները նրանց ցրելու համար կիրառել են արցունքաբեր գազ, ռետինե մահակներ: 105 ցուցարար ձերբակալվել է երեքշաբթի երեկոյան չարտոնված հանրահավաքի ժամանակ, որը տեղի է ունեցել Վան Չայ շրջանի ոստիկանական վարչության մոտ։

Հոնկոնգի բարձրագույն գործադիր պաշտոնյա Քերի Լամը դատապարտել է ցուցարարների գործողությունները և ափսոսանք հայտնել, որ «սեփական եսասիրական պահվածքը ստվեր է գցել Սուրբ Ծննդյան ուրախության վրա»:

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր