ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+13 °C, +12 °C ... +20 °C Վաղը`+20 °C
Սոմալիում մեքենա է պայթեցվել․ սպանվել է 90 մարդ
16:00, 28.12.2019 | mamul.am
9378 | 0

Սոմալիի մայրաքաղաք Մոգադիշոյում ականապատ մեքենայի պայթյունի հետևանքով զոհվել է ավելի քան 90 մարդ։ Այս մասին հայտարարել է խորհրդարանի անդամ Աբդիրիզակ Մուհամեդը, գրում է РБК-ն։

Զոհվել է 17 ոստիկան, 73 քաղաքացիական անձ, այդ թվում՝ 4 օտարերկրացի:
Ավելի վաղ Associated Press-ը հայտնել էր, որ պայթյուն է տեղի ունեցել Սոմալիի մայրաքաղաքի բանուկ խաչմերուկներից մեկում: Տասնյակ վիրավորներ, այդ թվում՝ երեխաներ, տեղափոխվել են հիվանդանոցներ: Ականապատ մեքենան պայթեցվել է հարկերի հավաքման կենտրոնի հարևանությամբ:
Առայժմ որևէ խմբավորում չի ստանձնել ահաբեկչության պատասխանատվությունը:

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր