ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+9 °C, +9 °C ... +20 °C Վաղը`+19 °C
Հնագետները պեղել են հին քաղաքակրթության կորուսյալ պալատ
23:10, 31.12.2019 | mamul.am
10543 | 0

Մեքսիկայի հնագետները հնագույն Կուլուբա քաղաքում պեղել են հազարամյա պատմություն ունեցող և մայաների քաղաքակրթությանը պատկանող պալատի ավերակները, գրում է The Guardian-ը:

Ըստ Մեքսիկայի մարդաբանության և պատմության ազգային ինստիտուտի՝ Կուլուբայում գտնված պալատի երկարությունը 55 մետր է, լայնությունը՝ 15, իսկ բարձրությունը՝ 6 մետր: Այն ունի վեց սենյակ: Շինությունը հսկայական պալատական համալիրի մի մաս է, որը ներառում է նաև երկու հյուրասենյակ, խորան և մեծ շրջանաձև վառարան:

Հնագետները պեղել են հին քաղաքակրթության կորուսյալ պալատ

Շինությունն օգտագործվել է մայաների քաղաքակրթության երկու դարաշրջաններում՝ Դասական (մ․թ․ 600-900թթ․) ու Հետդասական (մ․թ․ 850-1050թթ․)։
Հնագետները պեղել են հին քաղաքակրթության կորուսյալ պալատ

Հայտնի է, որ մ.թ. 9-րդ դարում մայաների քաղաքակրթությունը կտրուկ անկում է ապրել, տեղի է ունեցել բնակչության թվաքանակի արագ նվազում, մայաները լքել են քաղաքները և ջրամատակարարման համակարգերը ոչնչացվել են: Գիտնականներն առաջարկել են մի քանի վարկած, որոնք բացատրում են քաղաքակրթության անհետացումը` բերրի հողի և խմելու ջրի պակաս, համաճարակ կամ Կենտրոնական Ամերիկայի այլ ժողովուրդների նվաճում:
Հնագետները պեղել են հին քաղաքակրթության կորուսյալ պալատ

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր