Համաշխարհային ռազմական ծախսերը 2019-ին գերազանցել են 1,8 տրիլիոն դոլարը: Այս մասին հաղորդում է ТАСС գործակալությունը՝ հղում անելով համաշխարհային պաշտպանական ծախսերի փոփոխման վերաբերյալ հաշվետվությունը, որը ներկայացվել է Jane's տեղեկատվական-վերլուծական հրատարակչական գործակալության կողմից։ Այս արդյունքը հիմնականում պայմանավորված է Եվրոպայում պաշտպանական ծախսերի աճով։ Տարեկան հաշվետվության տվյալների համաձայն` համաշխարհային ռազմական ծախսերի աճը 2019-ին դանդաղել է մինչև 1%՝ 2018-ի 6%-ի համեմատ: Ամենամեծ պաշտպանական ծախսերով երկրների տասնյակում տեղ են գտել ԱՄՆ-ն (726 մլրդ դոլար), Չինաստանը (217 մլրդ դոլար), Սաուդյան Արաբիան (57 մլրդ դոլար), Հնդկաստանը (57 մլրդ դոլար), Մեծ Բրիտանիան (56 մլրդ դոլար), Ֆրանսիան (53 մլրդ դոլար), Գերմանիան (48 մլրդ դոլար), Ռուսաստանը (48 մլրդ դոլար), Ճապոնիան (45 մլրդ դոլար), Հարավային Կորեան (41 մլրդ դոլար): |