ԱՄՆ-ն ցանկանում է, որ Չինաստանի իշխանություններն ամբողջովին հրաժարվեն իրանական նավթի մատակարարումից: Այս մասին հայտնել է Fox News-ը՝ վկայակոչելով ԱՄՆ ֆինանսների նախարար Ստեֆան Մնուչինին: Մնուչինը հայտարարել է, որ իր նավթի մոտ 70%-ն Իրանը ստանում է Չինաստանից: Նախարարի խոսքով՝ Թեհրանը նավթի վաճառքից ստացված միջոցներն օգտագործվում է Մերձավոր Արևելքում ահաբեկչական խմբավորումներին ֆինանսավորելու համար: Սակայն Մնուչինը շեշտել է, որ ԱՄՆ պատժամիջոցների պատճառով Իրանի եկամուտները նավթամթերքի վաճառքից նվազել են 95%-ով: Նախարարի խոսքով՝ ներկայում Վաշինգտոնը և Պեկինը բանակցություններ են վարում Իրանից Չինաստան նավթի մատակարարումների ամբողջական դադարեցման շուրջ: |