ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+19 °C, +16 °C ... +28 °C Վաղը`+29 °C
Իրանը Թրամփին կոչ է արել «չխայտառակել» պարսկերենը
11:25, 13.01.2020 | mamul.am
9042 | 1

Իրանի արտաքին գործերի նախարարության պաշտոնական ներկայացուցիչ Աբբաս Մուսավին ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփին կոչ է արել «չխայտառակել» պարսկերենը՝ այդ լեզվով գրառումներ անելով: Այս մասին նա գրել է Twitter միկրոբլոգի իր էջում, հայտնում է Lenta-ն:

«Իրանի ժողովրդին սպառնալիքներով, պատժամիջոցներով և ահաբեկչությամբ սպառնող լեզուն և ձեռքերն իրավունք չունեն խայտառակել պարսկերեն հին լեզուն»,- գրել է Մուսավին: Նա նաև հարցրել է՝ ԱՄՆ նախագահն իրո՞ք սատարում է իրանական ժողովրդին, «ում հերոսին նա պարզապես սպանեց»: Մուսավին ի նկատի է ունեցել իրանցի գեներալ Ղասեմ Սուլեյմանիին, ով սպանվեց Իրաքում ԱՄՆ հատուկ գործողության ժամանակ:
Ավելի վաղ Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփն Իրանի հետ հարաբերությունների սրման ֆոնին Twitter միկրոբլոգի իր էջում պարսկերեն լեզվով գրառում էր կատարել՝ դիմելով իրանցիներին:

«Դիմում եմ Իրանի քաջ և տառապյալ ժողովրդին, նախագահությանս սկզբից ես ձեր կողքին եմ եղել և իմ վարչակազմը կշարունակի ձեր կողքին մնալ»,- գրել է Թրամփը:

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր