Աշխարհի խոշորագույն նավթագազային Saudi Aramco ընկերությունը հայտարարել է, որ ընկերության արժեթղթերի առաջնային տեղաբաշխման (IPO) մասով իրականացվելու է լրացուցիչ 450 միլիոն բաժնետոմս վաճառելու տարբերակը: Սա հնարավոր է դարձել ներդրողների կողմից բաժնետոմսերի մեծ պահանջարկի շնորհիվ, հայտնում է Bloomberg-ը: Լրացուցիչ բաժնետոմսերը տեղադրվել են 32 ռիալով (8.53 դոլար): Արդյունքում ընկերությունն ավելացրել է իր IPO արժեքը՝ հասցնելով այն մինչև 29.4 միլիարդ դոլարի։ Ընկերության ընդհանուր IPO-ն ավելացել է 3․8 միլիարդ դոլարով: |