ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+16 °C, +16 °C ... +28 °C Վաղը`+28 °C
ՍԴ նախագահ Հրայր Թովմասյանը կրկին հարցաքննվել է
17:25, 13.01.2020 | mamul.am
4325 | 0

Մամուլում տեղեկություններ են շրջանառվում, որ Սահմանադրական դատարանի նախագահ Հրայր Թովմասյանը հարցաքննության է հրավիրվել ՀՔԾ։ ՍԴ աշխատակազմի ղեկավար Էդգար Ղազարյանը, տեղեկությունը հաստատելու կամ հերքելու MAMUL.am-ի հարցին ի պատասխան ասաց՝ ես տեղյակ չեմ:

Նույն հարցով դիմեցինք նաև ՍԴ նախագահի պաշտպան Ամրամ Մակինյանին և ՀՔԾ մամուլի խոսնակ Մարինա Օհանջանյանին:

Պաշտպանն ասաց, որ «Սահմանադրական դատարանի մասին» օրենքի կարգավորումները որոշակի առանձնահատկություններ են սահմանում դատավորների հետ կապված քննչական գործողությունների հանրայնացման առումով՝ պայմանավորված դատական իշխանության հեղինակության պահպանության անհրաժեշտությամբ: Ուստի՝ ես չեմ կարող հաստատել այդ տեղեկությունը»:

ՀՔԾ մամուլի խոսնակ Մարինա Օհանջանյանն էլ նշեց. «Տեղեկատվություն չենք տրամադրում այդ մասին»:

Հիշեցնենք, որ ՍԴ նախագահ Հրայր Թովմասյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ ՔՕ-ի 308-րդ հոդվածի 2-րդ մասով (պաշտոնեական լիազորությունները չարաշահելը, որն անզգուշությամբ առաջացրել է ծանր հետևանքներ):

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր