ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+19 °C, +12 °C ... +21 °C Վաղը`+22 °C
«Ինձ այլ հարց է հուզում». Վահրամ Թոքմաջյան
17:25, 14.01.2020 | mamul.am
5378 | 1

Պատմաբան Վահրամ Թոքմաջյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Ծննդատների փակման-չփակման, մասնագիտական պատշաճության, ընդունված ծնունդների քանակի ու մնացյալ հարցերը դնենք մի կողմ։ Ինձ այլ հարց է հուզում։ Աշխատող մարդու աշխատանքային իրավունքի հարցը։ Ոչինչ, որ նորմալ աշխատանքային տեսչություն, աշխատողի իրավունքներ բան, էդ ձև երևույթների վրա թքած ունենք, դե յոլա կգնանք էլի, ոնց գնացել ենք. մի քիչ զոռբայություն կանենք, մի տեղ գլուխներս կկախենք, մի տեղ անցանկալիներին գործից կհանեն և այլն։ Հիմա.
Էդ մարդկանց ժամանակին պատշաճ ծանուցվե՞լ է։
Իրենց մասնագիտական գործունեությունը շարունակելու հարցով ո՞վ է շահագրգիռ։
Այլ` համարժեք աշխատանք առաջարկվե՞լ է։
Օպտիմալացման արդյունքում դուրս մնացած մարդկանց սոցիալական կարիքներն ո՞վ է հոգալու։
Սերգո Երիցյանի ականջը կանչի։ Ինքն էլ էր սիրում օպտիմալացում»։

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր