ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+20 °C, +15 °C ... +28 °C Վաղը`+29 °C
Կանխատեսվում է աշխարհի ամենավատ արտարժույթի նոր անկումը․ #Bloomberg
18:40, 14.01.2020 | mamul.am
10374 | 0

Ըստ Bloomberg-ի՝ աշխարհի ամենավատ արտարժույթին՝ արգենտինական պեսոյին սպասվում է նոր արժեզրկում: Գործակալությունը նշում է, որ նախորդ երկու տարվա ընթացքում արգենտինայի արտաժույթը, ապարդյուն է փորձել հաղթահարել գնաճը, որը կազմել է տարեկան ավելի քան 50%: Մասնավորապես, 2018 թվականին պեսոյի փոխարժեքը կազմել է 18,61 դոլար մեկ պեսոյի համար, իսկ 2019 թվականին կազմել է 37,653 պեսո մեկ դոլարի համար: Հաջորդ տարվա ընթացքում փոխարժեքը բարձրացել է ևս 59%-ով և կազմել 59.87 պեսո մեկ դոլարի համար:
2020 թվականի առաջին օրերին արգենտինական արժույթը սահմանվել է մեկ դոլարի համար 60 պեսոյի սահմաններում, սակայն BNP Paribas SA-ի զարգացող շուկաների գլոբալ ռազմավարության ղեկավար Գաբրիել Գերշտայնը, ում կանխատեսումները 2019 թ-ին առավել ճշգրիտ են եղել, շուտով ակնկալում է պեսոյի նոր անկումը:

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր