Մարդկությունը մեկ տասնամյակ ունի վնասակար թափոնները կիսով չափ կրճատելու և Երկիր մոլորակի մակերեսի մեկ երրորդի համար պաշտպանված կարգավիճակ ապահովելու համար: Այդ մասին հայտնում է ՄԱԿ-ի Կենսաբազմազանության մասին կոնվենցիայի զեկույցը, որը հրապարակվել է հունվարի 15-ին:
Ծրագրում ներկայացված է 20 թիրախ՝ Երկիր մոլորակի վայրի բնությունը պահպանելու համար առաջիկա 10 տարվա ընթացքում:
Թիրախների շարքում են՝ բիոցիդներով շրջակա միջավայրի աղտոտումը կրճատելը, պլաստիկ թափոնների և գերսպառման 50%-ի կրճատումը, Երկրի տարածքի մակերեսի առնվազն 30%-ի պաշտպանության ապահովումը, կայուն զարգացման տեխնոլոգիաների ներդրումը բիզնեսի ոլորտում և մարդկանց վարքը: