ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+28 °C, +16 °C ... +28 °C Վաղը`+28 °C
«300 կիլոգրամանոց ցլին ո՞նց բարձեմ «ԶԻԼ»-ը, տանեմ սպանդանոց». անասնապահները բողոքում են
12:20, 16.01.2020 | mamul.am
9375 | 1

Հունվարի 15-ից սպանդանոցային մորթի պահանջը պարտադիր է սննդի շղթայի բոլոր օպերատորների համար։

«Սպանդանոցային մորթի անցնելու արդյունքում լուծվում են պետական վերահսկողության արդյունավետության, իրացման կետերին փորձաքննություն անցած անվտանգ մսեղիքի տրամադրման, սանիտարահիգիենիկ պահանջների վերահսկելիության, թարմ-պաղեցված մսի արտահանման խնդիրները»,- ընդգծել էին ՍԱՏՄ-ից։

«Մեզ ստիպում են մորթն անել սպանդանոցում, բայց պայմաններ չեն ապահովում»,- Կառավարության դիմաց այսօր բողոքի ակցիա են իրականացնում անասնապահները: «Մեր մարզի վերջին գյուղը Սովետաշենն է, մարդը խոզ ունի մորթելու, ո՞նց բերի, հասցնի Մասիս, որ մորթի... Պահանջում ենք պաշտոնյաներին այցելեն գյուղեր, կարծիք հարցնեն, նոր»:

«Ես անասուն ունեմ, որ վաղը պետք ա վերավաճառեմ, ո՞նց տանեմ, սկի բռնել չի լինում, ո՞նց բարձենք Զիլը: 300 կիլոգրամանոց անասունին ո՞նց բարձեմ»:

«Մի հատ խոզի մորթը 8000 ա բռնում, էդ գյուղացուն որտեղի՞ց էդքան եկամուտ, էլ չեմ ասում՝ տեղափոխման ծախսը, որ գյուղացու վրա ա»,- ասում են անասնապահները:

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր