Համաշխարհային հանրությունը 2020-ին և դրան հաջորդող տասնամյակների ընթացքում կարող է բախվել ավելի ուժեղ եղանակային ծայրահեղությունների, քան նախկինում: Այս մասին Ժնևում հայտարարել է Համաշխարհային օդերևութաբանական կազմակերպության գլխավոր քարտուղար Պետերի Թաալասը, գրում է ТАСС գործակալությունը։ Ըստ Թաալասի` եթե միջոցներ չձեռնարկվեն ջերմոցային գազերի արտանետումները սահմանափակելու համար, ապա մինչև այս դարի վերջ ջերմաստիճանը կբարձրանա 3-5 աստիճանով: |