ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+22 °C, +16 °C ... +28 °C Վաղը`+28 °C
Մանրամասներ՝ վարչապետի և Երևանի ավագանու «Իմ քայլը» խմբակցության հետ հանդիպումից
21:05, 16.01.2020 | mamul.am
5076 | 0

Այսօր ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հանդիպել է Երևանի ավագանու «Իմ քայլը» խմբակցության հետ:

Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանը լրագրողների հետ զրույցում ասել է, որ ընդհանուր աշխատանքային հանդիպում էր․ «Մենք արձանագրեցինք, որ այս հանդիպումները կարող են ավելի հաճախ լինել, որովհետև շատ հարցեր հավաքված լինում են նաև ավագանու մեր անդամների մոտ կապված տարբեր գերատեսչությունների հետ, տարբեր պրոցեսների հետ, և շատ կարևոր է այս հանդիպումը սինխրոնացնելու համար ՏԻՄ-ի և կառավարության աշխատանքները»,- ասել է քաղաքապետը:

Հարցին, թե ո՞ր խնդիրներով էր վարչապետը մտահոգված, Մարությանը պատասխանել է. «Մենք ավելի շատ քննարկում էինք ոչ թե խնդիրները, այդ խնդիրների լուծման ճանապարհները, այլ արձանագրում էինք, թե ինչ խնդիրներ կան և գծում էինք դրանց լուծման ճանապարհները։ Արձանագրեցինք, որ այն խնդիրները, որոնք հրատապ լուծում էին պահանջում, քաղաքային իշխանությունները լուծել են, կան ոչ պակաս հրատապ խնդիրներ, որոնք այս պահին լուծման ընթացքում են, նաև արձանագրեցինք, որ կառավարության հետ համատեղ պետք է լուծենք այս խնդիրները, քանի որ խնդիրներ կան, որ համայնքը միայնակ ի զորու չէ լուծել»։

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր