Հունվարի 8-ին Արևմտյան Իրաքում տեղակայված «Այն ալ Ասադ» ամերիկյան ռազմակայանի հրթիռակոծության հետևանքով վիրավորվել է առնվազն 11 մարդ, հայտնում է Defense One պորտալը։ Միացյալ Նահանգների ղեկավարության կողմից մի խումբ երկրների մասնակցությամբ Իրաքում և Սիրիայում իրականացվող «Անսասան որոշում» գործողության շտաբը հաստատել է պարբերականի աղբյուրներից ստացված տեղեկությունները: «Ինչպես ավելի վաղ նշվել էր, ամերիկացի ոչ մի զինծառայող չի սպանվել հունվարի 8-ին «Այն ալ-Ասադ» ռազմակայանի իրանական հարձակման ընթացքում»,- հայտարարել է գնդապետ Միլզ Կեգինսը: |