Քաղաքագետ Գևորգ Գալստյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Ավելի քան երբեք անհրաժեշտ է, որպեսզի Հեղափոխության առաջնորդ, ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հաշվի առնի մարդկության պատմության ընթացքում իրականացված հեղափոխությունների փորձը` դրանց հանգուցալուծումներով հանդերձ, այլապես օրեցօր մեծանալու է ոչ միայն հեղափոխության արդյունքում ձևավորված իշխանությանը, այլև Համազգային Թավշյա Հեղափոխությանն աջակցող հայ հասարակությանն ուղղված սպառնալիքը, որը Երրորդ Հանրապետության քաղաքական գիշատիչների անպատժելիության պայմաններում ավելի է մեծանում: |