ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+21 °C, +16 °C ... +28 °C Վաղը`+28 °C
«Անհրաժեշտ է, որպեսզի Ն. Փաշինյանը հաշվի առնի մարդկության պատմության ընթացքում իրականացված հեղափոխությունների փորձը». Գ. Գալստյան
12:35, 18.01.2020 | mamul.am
5213 | 0

Քաղաքագետ Գևորգ Գալստյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Ավելի քան երբեք անհրաժեշտ է, որպեսզի Հեղափոխության առաջնորդ, ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հաշվի առնի մարդկության պատմության ընթացքում իրականացված հեղափոխությունների փորձը` դրանց հանգուցալուծումներով հանդերձ, այլապես օրեցօր մեծանալու է ոչ միայն հեղափոխության արդյունքում ձևավորված իշխանությանը, այլև Համազգային Թավշյա Հեղափոխությանն աջակցող հայ հասարակությանն ուղղված սպառնալիքը, որը Երրորդ Հանրապետության քաղաքական գիշատիչների անպատժելիության պայմաններում ավելի է մեծանում:
Հարկավոր է ընդունել, որ այն ժամանակավոր ինստիտուտները, որոնք ձևավորվել էին հեղափոխությունն ամրապնդելու համար, ձախողվում են` քամուն տալով հեղափոխության իդեալները: Ներկայումս հարկավոր է (գոնե հիմա) պետականամետ, ազգային գիտակցություն ունեցող ուժերի (փորձագետներ, արտաիշխանական քաղաքական ուժեր և այլ) օգնությանը դիմել` վատթարագույն սցենարի հնարավորությունը կասեցնելու համար»:

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր