Նախկին ՀԽ մամլո քարտուղար Սյուզաննա Սիմոնյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Մեկ-մեկ զարմանում եմ, որ Կուտոյանի սպանությունը վերագրում եք ընդամենը սեռժիկին: Այ ձեր ցավը տանեմ, Կուտոյանը տեղյակ էր Մարտի մեկից, Ապրիլյան պայմանավորված պատերազմից և Սասնա Ծռերի ապստամբության ժամանակ իրականացված սպանություններից: Էլ գործակալական ցանցի ցուցակների մասին էլ չեմ խոսում: Այդ երեք ողբերգությունները, որոնց դատավարությունները այսօր ընթանում են, միայն սեռժիկի հետ ե՞ն կապված, ավելի վերև չեք կարողանո՞ւմ գնալ: Ո՞վ էր կանգնած կամ ո՞ւմ դաբրոյով կամ ո՞ւմ ճնշմամբ են կատարվել այդ ողբերգալի իրադարձությունները: Ո՞ր երկիրն էր, որ շահագրգռված չէր Հայաստանում իշխանափոխությամբ, ո՞ր երկիրն էր, որ Հայաստանում բռնապետություն էր հաստատել այնպես, որ իր սպասարկուներին հովանավորեր, իսկ հայ ժողովրդին շնչելու տեղ չթողներ: Մտածեք: |