ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+24 °C, +16 °C ... +28 °C Վաղը`+28 °C
«Այդ երեք ողբերգությունները միայն սեռժիկի հետ ե՞ն կապված». Սյուզաննա Սիմոնյան
03:10, 21.01.2020 | mamul.am
6400 | 0

Նախկին ՀԽ մամլո քարտուղար Սյուզաննա Սիմոնյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Մեկ-մեկ զարմանում եմ, որ Կուտոյանի սպանությունը վերագրում եք ընդամենը սեռժիկին: Այ ձեր ցավը տանեմ, Կուտոյանը տեղյակ էր Մարտի մեկից, Ապրիլյան պայմանավորված պատերազմից և Սասնա Ծռերի ապստամբության ժամանակ իրականացված սպանություններից: Էլ գործակալական ցանցի ցուցակների մասին էլ չեմ խոսում: Այդ երեք ողբերգությունները, որոնց դատավարությունները այսօր ընթանում են, միայն սեռժիկի հետ ե՞ն կապված, ավելի վերև չեք կարողանո՞ւմ գնալ: Ո՞վ էր կանգնած կամ ո՞ւմ դաբրոյով կամ ո՞ւմ ճնշմամբ են կատարվել այդ ողբերգալի իրադարձությունները: Ո՞ր երկիրն էր, որ շահագրգռված չէր Հայաստանում իշխանափոխությամբ, ո՞ր երկիրն էր, որ Հայաստանում բռնապետություն էր հաստատել այնպես, որ իր սպասարկուներին հովանավորեր, իսկ հայ ժողովրդին շնչելու տեղ չթողներ: Մտածեք:
Չմոռանաք մտածել նաև, թե ինչու Սեֆիլյանին մոտ չթողեցին Ապրիլյանը քննող հանձնաժողովի աշխատանքներին և ինչու են Ծռերը մինչև հիմա դատվում: Այն Ծռերը, որոնք դուրս եկան մերժվածների դեմ և հանուն Արցախի և ընդդեմ Արցախի աբխազացման: Եվ ում երազանքն է Արցախի աբխազացումն այսօր»:

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր