Բնապահպան Լևոն Գալստյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Պետական կառավարման համակարգում մերժվածներից ժառանգություն մնացած ու «հեղափոխականի» դիմակ հագած կադրերը շարունակում են դարակներից հանել ու անցկացնել տարբեր օրենքների և որոշումների նախագծեր, որոնք դառնում են հանրային դժգոհության պատճառ։ Նույնիսկ Սերժիկի ժամանակ ռիսկ չեն արել դրանք անցկացնել, բայց հիմա անում են, ու դա, կարծում եմ, պատահական չէ։ Նպատակը հանրային դժգոհություն առաջացնել է՝ ինչը ցավոք հաջողվում է։ |