ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+16 °C, +16 °C ... +29 °C Վաղը`+28 °C
«Երաժշտությունը պետք է հուզի քեզ, ցնցի, մտնի սիրտդ և ոչ թե զարմացնի». այսօր Առնո Բաբաջանյանի ծննդյան օրն է
12:00, 22.01.2020 | mamul.am
5827 | 0

Ստեղծագործությունը պետք է միշտ հուզի ունկնդրին: Երաժշտության ճշմարտայնության առաջին անհրաժեշտ պայմանը և չափանիշը հուզականությունն է: Այն պետք է հուզի քեզ, ցնցի, մտնի սիրտդ և ոչ թե զարմացնի:

Առնո Բաբաջանյան

Այսօր լրանում է մեծանուն հայ կոմպոզիտոր, դաշնակահար, ԽՍՀՄ ժողովրդական արտիստ Առնո Բաբաջանյանի ծննդյան 99-ամյակը: Առնո Բաբաջանյանը ծնվել է Երևանում, 1921 թվականի հունվարի 22-ին։

«Լույսի և ուրախության կոմպոզիտոր». այսպես էին կոչում նրան իր ժամանակակիցները:

«Երաժշտությունը պետք է հուզի քեզ, ցնցի, մտնի սիրտդ և ոչ թե զարմացնի». Առնո Բաբաջանյան

Երաժշտական տաղանդը դեռ վաղ մանկությունից է երևացել: Ճակատագրի բերմամբ մանկապարտեզի ավարտական խմբում այլ երեխաների շարքում Առնոյի լսողությունը ստուգել էր Արամ Խաչատրյանն ու խորհուրդ տվել լրջորեն նվիրվել երաժշտությանը. «Մի անգամ եկավ մի այցելու: Այդ մարդը խնդրեց մեզ երգել, որպեսզի իմանա, թե ով լավ ձայն ունի: Ես նույնպես երգեցի և ռիթմի տակ ծափ տվեցի: Այդ մարդը լսեց ու ասաց, որ պիտի զբաղվեմ երաժշտությամբ: Ավելի ուշ իմացա, որ այդ մարդը Արամ Իլյիչի Խաչատրյանն էր»,- պատմել է կոմպոզիտորը:

Առնո Բաբաջանյանը՝ Արամ Խաչատրյանի հետ

Կոմպոզիտորի բացառիկ տաղանդը խոր զգացմունքայնությամբ դրսևորվել է նաև նրա երգերում: Հանրահայտ են Բաբաջանյանի «Երկրագնդի լավագույն քաղաքը», «Կամուրջներ», «Գուշակիր ցանկությունս», «Մի շտապիր» և այլ երգեր, որոնք կատարվել են ԽՍՀՄ-ում և արտասահմանում:

Առնո Բաբաջանյան-Նոկտյուրն

Առնո Բաբաջանյանը մահացել է է Երևանում, 1983 թվականի նոյեմբերի 11-ին։

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր