Ամերիկյան Nasdaq բորսայում սակարկությունների ընթացքում Boeing-ի բաժնետոմսերը կորցրել են 4%, երբ ընկերությունը հայտարարեց 737 MAX ինքնաթիռների թռիչքների վերսկսման հետաձգման մասին: Nasdaq բորսայում մեկ բաժնետոմսը վաճառվում էր 311,1 դոլարով (նվազել է 4.03%-ով): Վնասներ են կրում նաև Boeing-ի մատակարարները՝ General Electric-ը և Spirit AeroSystems-ը: Դրանց բաժնետոմսերը նույնպես նվազել են՝ համապատասխանաբար 1,1 և 3,2%-ով: Անկում են ապրել այն ընկերությունների բաժնետոմսերը, որոնց պարկում կան 737 MAX ինքնաթիռները՝ American Airlines Group Inc. (նվազել է 4%-ով), United Airlines Holdings Inc. (նվազել է 4.2%-ով) և Southwest Airlines Co. (նվազել է 2.4%-ով): Նախօրեին Boeing Co. ընկերությունը հայտարարեց, որ չեն ակնկալում, որ կստանան վերահսկող մարմինների հավանությունը՝ առ այն, որ մինչև 2020թ. կեսը 737 MAX օդանավերը կվերաշահագործվեն: Boeing-ի տարածած հայտարարության մեջ ասված է, որ MAX օդանավերի անվտանգ շահագործումն իրենց առաջնահերթություններից է: |