Քարդիֆի համալսարանի գիտնականների կողմից արված հայտնագործությունը վերաբերում է մարդու իմունային համակարգի նոր հնարավորություններiն, որոնք կնպաստեն քաղցկեղի դեմ պայքարին, հայտնում է The Daily Telegraph-ը։
Գիտնականները պատահաբար հայտնաբերել են իմունային բջիջի նոր տեսակ, որը սպանում է քաղցկեղային բջիջները և արձանագրում բուժման մեծ առաջընթաց։ Քարդիֆի համալսարանի բժիշկները վերլուծել են Ուելսի արյան բանկը՝ որոնելով իմունային բջիջներ, որոնք կարող են պայքարել մանրէների դեմ, երբ նրանց հաջողվեց հայտնաբերել միանգամայն նոր T տիպի բջիջ: Այս նոր իմունային բջիջը կրում է նախկինում անհայտ ռեցեպտոր, որը գործում է ինչպես որսորդական կարթը՝ ֆիքսելով մարդու օրգանիզմում քաղցկեղի բջիջները և միևնույն ժամանակ անտեսելով առողջ բջիջները: Մարդկանց արյան մեջ իմունային T բջիջներին կարել է «վարժեցնել»՝ թույլ տալով ոչնչացնել քաղցկեղի բջիջները, այդ թվում թոքերի, մաշկի, արյան, հաստ աղիքի, կրծքագեղձի, ոսկորների և այլ օրգաններում քաղցկեղային բջիջները:
T բջիջների կարևոր առանձնահատկությունն այն է, որ նրանք առողջ հյուսվածքները շրջանցում են։