ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+28 °C, +16 °C ... +28 °C Վաղը`+28 °C
«Ինչո՞վ Ձեզ օգնենք, պարո՛ն Միրզոյան, որ կարողանաք բնականոն գործունեությունն ապահովել». Էդմոն Մարուքյան
10:45, 23.01.2020 | mamul.am
4767 | 0

ԱԺ հունվարի 23-ի նիստն սկսվեց Էդմոն Մարուքյան-Արարատ Միրզոյան երկխոսությամբ: ԼՀԿ խմբակցության ղեկավարը վերստին անդրադարձավ նախորդ օրը Երևանի քաղաքապետարանին տրանսպորտային միջոցների և այլ գույքի փոխանցման գործընթացի օրինականությունը ստուգելու նպատակով քննիչ հանձնաժողովի կազմը հաստատելու հարցի մերժմանը: Նա, վկայակոչելով ՀՀ Սահմանադրությունը, ըստ որի ԱԺ նախագահը պարտավոր է ապահովել խորհրդարանի բնականոն գործունեությունը, հարցրեց. «Ինչո՞ւ չեք ապահովում ԱԺ-ի բնականոն գործունեությունը: Եթե ինչ-որ մարմին չի գործում, նշանակում է խորհրդարանի նախագահը չի կարողանում ապահովել խորհրդարանի բնականոն գործունեությունը: Ինչո՞վ Ձեզ օգնենք, պարո՛ն Միրզոյան, որպեսզի կարողանաք ապահովել բնականոն գործունեությունը»:

ԱԺ նախագահն ի պատասխան ասաց. «Ես Ձեր օգնության կարիքը բնավ չունեմ, կարծում եմ, որ որպես փորձված իրավաբան Դուք պետք է շատ լավ հասկանայիք, որ ԱԺ նախագահը քննարկվող հարցի առնչությամբ իր իրավասությունների շրջանակներում ինչ հնարավոր էր, արել է: Մնացյալը՝ հանձնաժողովի թիվը հաստատելու մասին ԱԺ որոշման նախագիծը քվեարկվում է: Պատգամավորներն իրենց քվեարկության մեջ ազատ են: Մեղադրել ԱԺ նախագահին՝ պատգամավորների այս կամ այն քվեարկության արդյունքի մեջ, նշանակում է լավ չհասկանալ Սահմանադրության տրամաբանությունը: Եթե Դուք օգնություն եք առաջարկում, խորհուրդ կտայի՝ դիմել այլ իրավաբանների օգնությանը՝ Ձեզ համար այս հարցը պարզելու համար»:

Երկար երկխոսությունից հետո Մարուքյանը նկատեց. «Դուք այլևս ինձ համար արդար արբիտր չեք: Դուք ԱԺ-ն չեք ներկայացնում, ներկյայացնում եք «Իմ քայլը»:

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր