Ամերիկյան խոշորագույն ձեռնարկությունները՝ Apple-ը, Amazon-ը, Facebook-ը, Google-ը, Microsoft-ը, Twitter-ը և Uber-ը 2010 թվականից մինչև 2019 թվականները ծախսել են գրեթե 500 միլիոն դոլար` լոբբինգ անցկացնելով ԱՄՆ Կոնգրեսում ի նպաստ սեփական շահերի, գրում է The Washington Post-ը: Ըստ պարբերականի, տասնյակ ընկերություններից ամենաշատ գումարը ծախսել է Google-ը: Վերջինիս ծախսերը գնահատվում են 150 միլիոն դոլար, իսկ Facebook- ը և Amazon-ը՝ 81 միլիոն և 80 միլիոն դոլար: «Այս ընկերություններն ունեն տնտեսական և քաղաքական մեծ ազդեցություն, և նրանք ծախսում են հարյուր միլիոնավոր դոլարներ իրենց ստատուս-քվոն պահպանելու համար»,- նշել է ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի անանուն աղբյուրը, ով ղեկավարում է խոշոր ընկերությունների դեմ իրականացվող հակամենաշնորհային հետաքննությունը: Ընկերությունների մեծ մասը հրաժարվել է մեկնաբանել հոդվածում նշված տվյալները: |