Սիրիայում զինված ուժերը, որոնք աջակցում են նախագահ Բաշար ալ-Ասադին, կորուստներ են ունեցել Իդլիբ նահանգում և ստիպված են եղել լքել իրենց դիրքերը: Այդ մասին հայտնում է Интерфакс-ը՝ վկայակոչելով Սիրիայում պատերազմող կողմերի հաշտեցման ռուսական կենտրոնի տարածած հաղորդագրությունը: Նշվում է, որ որոշ գրոհայիններ հարձակում են սկսել Իդլիբի էսկալացիոն գոտու հարավ-արևելքում՝ կառավարական զորքերի դիրքի վրա: |