ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+26 °C, +16 °C ... +28 °C Վաղը`+28 °C
Լավ լուր՝ ուսանողներին. ի՞նչ փոփոխություն է պատրաստվում անել կառավարությունը. «Ժամանակ»
09:10, 24.01.2020 | mamul.am
5288 | 0

«Ժամանակ» թերթը գրում է. «Կառավարությունը պատրաստվում է փոփոխություն կատարել բուհերում ուսանողական նպաստ և պետական կրթաթոշակ տալու կարգում: Մասնավորապես կառավարությունը պատրաստվում է պետական բուհերում անվճար ուսման հնարավորություն տալ երկու և ավելի անչափահաս երեխա ունեցող ուսանողներին, ինչպես նաև 2016թ. ապրիլի 2-6-ն ընկած ժամանակահատվածում ՀՀ զինված ուժերում մարտական հերթապահություն իրականացրած (զինվորական գրքույկում համապատասխան նշման կամ զինվորական կոմիսարիատի կողմից տրամադրած տեղեկանքի առկայությամբ) առկա և հեռակա ուսուցմամբ բակալավրի և մագիստրոսի կրթական ծրագրում ընդգրկված ուսանողներին»:

Մանրամասները՝ թերթի համարում:

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր